Artsakhpress

Քաղաքական

Բեռլինում մեկնարկել է Փաշինյան-Մերկել հանդիպումը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԳԴՀ կանցլերի նստավայր:

Բեռլինում մեկնարկել է Փաշինյան-Մերկել հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Փաշինյան-Մերկել հանդիպումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նստավայրում տեղի ունեցավ դիմավորման արարողությունը։ Ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի աշխատանքային քննարկումը: Առանցքում երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաներն են:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը»֊ը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։
Գերմանական կողմից մասնակցում են ԳԴՀ եվրոպական հարցերով պետնախարար Միխաել Ռոթը, Կանցլերի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Յան Հեքերը, Կանցլերի տնտեսական քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Լարս֊Հենդրիկ Ռյոլլերը, Կանցլերի ԵՄ հարցերով գլխավոր խորհրդական Ուվե Կորսեպիուսը, Կանցլերի աշխատակազմի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի երկրների վարչության ղեկավար Մաթթիաս Լյութթենբերգը և այլք։
Մինչ երկկողմ քննարկումներին անցնելը, երկու երկրների ղեկավարները ԶԼՄ֊ների համար հանդես կգան հայտարարությամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search