Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցությունը կազատականացվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքներ
ԱԺ-ն ընդունեց նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Սոնա Ղազարյանը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել երեխաների իրավունքների պաշտպանվածության մակարդակը: Ըստ այդմ՝ կկրճատվի անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամանակը: