Artsakhpress

Հասարակական

Տյառնընդառաջի օրվան նվիրված՝ Ստեփանակերտում միջոցառումներ են կազմակերպվել

Ստեփանակերտի մշակույթի տան նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածքում կազմակերպվել է տոնական միջոցառում՝ նվիրված Տյառնընդառաջի օրվան:

Տյառնընդառաջի օրվան նվիրված՝ Ստեփանակերտում միջոցառումներ են կազմակերպվել

Տյառնընդառաջի  օրվան  նվիրված՝  Ստեփանակերտում    միջոցառումներ են կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով վառել են Տյառնընդառաջի խարույկը, որի վրայով ցատկել են նորապսակներն ու սիրահար զույգերը: Այնուհետև միջոցառման ներկաներին բաժանել են աղանդեր: Երեկոյին իրենց երգերով ու պարերով տոնական շունչ են հաղորդել Ստեփանակերտի մշակույթի տան սաները:

Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանն ասել է, որ տոնի նախօրեին հայ առաքելական եկեղեցիներում կատարվում են տոնական ժամերգություն, նախատոնակ, իսկ հաջորդ օրը մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո՝ նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սերն և հավատարմությունը:

«Տյառնընդառաջը ժողովրդի մեջ արմատավորված է ժողովրդական սովորություններով՝ այդ թվում ամենատարածվածը խարույկ վառելն է, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Պետք է հասարակությունը տոնի բուն խորհուրդը պահի իր հոգում: Մենք պետք է մշտապես իրականացնենք քարոզչություն, որպեսզի քաղաքացիներին պարզ ու մատչելի լինեն հոգևոր տոներն ու դրանց նշանակությունը: Ազգային սովորույթները պետք է պահպանել, որովհետև դրանք արժեքներ են. միաժամանակ պետք է լիարժեք հասկանանք և ընկալենք»,- մասնավորապես ասել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:

Ստեփանակերտի մշակույթի տան տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Ռաֆայել Ավանեսովն ասել է, որ արդեն տասներորդ տարին է, ինչ իրենք կազմակերպում են Տյառնընդառաջի տոնակատարությունը:

Նա իր խոսքում ավելացրել է, որ նման միջոցառումների նպատակն է հանրությանը մոտ պահելը հայ առաքելական եկեղեցու տոնացույցին, ինչպես նաև յուրովի աշխուժություն մտցնելը երիտասարդության կյանքում:
Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, նորապսակներ և այլք:

Նշենք, որ ինչպես Ստեփանակերտի տարբեր վայրերում, այնպես էլ հանրապետության բոլոր շրջաններում Տյառնընդառաջի տոնին նվիրված կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

Տեղեկացնենք, որ հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի՝ փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ՝ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search