Artsakhpress

Քաղաքական

Բեռլինում տեղի են ունեցել հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Բեռլինում տեղի են ունեցել հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ

Բեռլինում տեղի են ունեցել հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գերմանիայի կանցլերը ողջունել և կարևորել է ՀՀ վարչապետի այցը` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը: Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով:  
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին` նշելով, որ տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվում են բարձր աճի տեմպեր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի և կապիտալի ներկայացվածության ընդլայմամբ և գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում` արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում ապրիլի  5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամանքներին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է միջազգային դիտորդներին հրավիրել հանրաքվեն դիտարկելու նպատակով:
Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և կարևորել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search