Artsakhpress

Հասարակական

Այսօր Համակարգչային աշխատողի օրն է

Փետրվարի 14-ը Համակարգչային աշխատողի ոչ պաշտոնական, սակայն մասնագիտական շրջանակներում լայնորեն նշվող օրն է։

Այսօր Համակարգչային աշխատողի օրն է

Այսօր Համակարգչային աշխատողի օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1946թ․ փետրվարի 14-ին գիտական աշխարհին եւ բոլոր շահագրգիռ մարդկանց ցուցադրվել է առաջին իսկապես աշխատող էլեկտրոնային ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator) համակարգիչը, հայտնում է News.am-ը։
Հետաքրքիր է, որ առաջին հաշվող մեքենայի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ամերիկյան բանակի կողմից, որին համակարգիչն անհրաժեշտ էր ռազմական հաշվարկներ, պլանավորումներ եւ ծրագրավորումներ անելու համար։ ENIAC I-ը աշխատել է մինչեւ 1955թ․ հոկտեմբերի 2-ը, ժամը 23։45, որից հետո այն քանդել են։
Իհարկե, եղել են նաեւ ավելի վաղ համակարգիչներ, սակայն դրանք բոլորը փորձնական տարբերակներ էին։ Սակայն ENIAC-ը գործնական խնդիրներով աշխատող առաջին իրական համակարգիչն էր։
ENIAC-ը մշակվել է այն ժամանակվա լուրջ ու անհրաժեշտ խնդիրներից մեկի լուծման՝ բալիստիկ աղյուսակների հաշվարկման համար։ Բանակում կային բաժիններ, որոնք զբաղվում էին հրետանու եւ ավիացիայի կարիքների համար բալիստիկ աղյուսակների հաշվարկով։ Այդ բաժիններում աշխատողների պաշտոնը կոչվում էր «բանակային հաշվիչ»։
Բնականաբար, «այդ հաշվիչ ռեսուրսների» հզորությունը եւ արտադրողականությունը բավարար չէր։ Եւ կիբեռնետիկները 1943թ․ սկզբին սկսեցին ստեղծել նոր հաշվիչ սարք՝ ENIAC համակարգիչը։ Հենց այդ պատճառով է փետրվարի 14-ը նշվում որպես Համակարգչային աշխատողի օր։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search