Artsakhpress

Քաղաքական

Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան

2018 թվականից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից շատ։

Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այդ մասին Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկրում կատարված փոփոխություններն ինչ ձևով են ազդում արտագաղթի տեմպերի վրա։
«ԵՄ-֊ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60 տոկոսով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019 թվականին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10 հազարով ավելին է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, հիփոթեկային վարկերի ծավալը 2017 թվականի համեմատ աճի կրկնապատկման տեմպեր է ցույց տալիս։ Նա հույս հայտնեց, որ այս պրոցեսը կշարունակվի։
«Շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-֊ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս»,-֊հավելեց Նիկոլ Փաշինյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search