Artsakhpress

Քաղաքական

Երկկողմ հանդիպումներ, տնտեսական օրակարգ. ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Գերմանիա շարունակվում է

Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կշարունակվի Բեռլինում, այնուհետև՝ Մյունխենում։

Երկկողմ հանդիպումներ, տնտեսական օրակարգ. ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Գերմանիա շարունակվում է

Երկկողմ հանդիպումներ, տնտեսական օրակարգ. ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Գերմանիա շարունակվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, օրն սկսվում է տնտեսական քննարկումներով։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ նախատեսված է աշխատանքային ճաշ։
Հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։ Գերմանական կողմից կմասնակցեն  Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսը, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերը, Դաշնային կանցլերի աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության, երկկողմ տնտեսական հարաբերությունների վարչության պետ Ռալֆ Բյոհմեն, Բունդեսթագի պատգամավոր, գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը։
Տնտեսական օրակարգային հարցերը քննարկելուց հետո վարչապետ Փաշինյանը կայցելի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության գլխավոր գրասենյակ։ Այնտեղ նախատեսվում է հանդիպում կուսակցության գլխավոր քարտուղար Պաուլ Ցիմիակի հետ։ Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային այցը կշարունակի Մյունխենում, որտեղ ներկա կլինի Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Մյունխենում վարչապետ Փաշինյանի օրակարգը հագեցած է երկկողմ հանդիպումներով։ Մասնավորապես նախատեսված է հանդիպում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։ Օրվա ավարտին վարչապետը կայցելի 《Giesecke+Dervien》 ընկերության կենտրոնակայան, որտեղ կհանդիպի ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Վինթերգերստի հետ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search