Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունմանը:

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը բանաձևի ընդունումն անվանել է «մռայլ օրինակ»։
«Դա մի վարչակարգի կեղծավորության պատկերն է, որը տարիներ շարունակ տարվել է սեփական ժողովրդի, այդ թվում նաև երեխաների նկատմամբ ամեն տեսակի դաժան վերաբերմունք դրսևորելով և որը պատճառ է դարձել միլիոնավոր մարդկանց տեղահանման»,- Panorama.am-ի փոխանցմամբ, ասել է Աքսոյը՝ Սիրիային մեղադրելով նաև քիմիական զենքի օգտագործման մեջ:
Նշվում է, թե «մարդասիրական ողբերգությունը, որն առաջացրել է այս ռեժիմը, շարունակվում է, որը պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկն է»։
«Միջազգային իր լեգիտիմությունը կորցրած դաժան ռեժիմի կողմից այս անհիմն պնդումները ակնհայտ ցուցիչ է այն այլասերված մտածելակերպի, որն ընկած է դրա հետևում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search