Artsakhpress

Հասարակական

Ֆրանսիացի հայտնի խոհարարներն Արցախում վարպետաց դասեր կանցկացնեն

Ընթացիկ տարվա օգոստոսի 4-10-ը Ֆրանսիայի խոհարարական արվեստի հանրահայտ ներկայացուցիչների կողմից Արցախում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:

Ֆրանսիացի հայտնի խոհարարներն Արցախում վարպետաց դասեր կանցկացնեն

Ֆրանսիացի հայտնի խոհարարներն Արցախում վարպետաց դասեր կանցկացնեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն արցախցիները, ովքեր հետաքրքրված են խոհարարական արվեստով, ֆրանսիահայ խոհարարներ Ալեն Ալեքսանյանի և Ժեռար Եսայանի հետ կբացահայտեն արցախյան բնության բարիքները:

«Դասընթացների առաջին փուլը կկազմակերպվի օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին և 10-ին, իսկ երկրորդ փուլը՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու մաստեր կլասի և շեֆ խոհարարների օգնությամբ կատարելու մթերքների ճիշտ ընտրություն և, իհարկե, պատրաստելու տարատեսակ կերակրատեսակներ»,- նշել է Ն. Ավանեսյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ մասնակցության համար նախապես պետք է գրանցվել՝ ուղարկելով հայտ guerguerian.gerard@gmail.com էլեկտրոնային հասցեին:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search