Artsakhpress

Միջազգային

Գերմանական թերթի թղթակիցը Թուրքիայում կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման

Գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի դեմ ընթացող դատավարության շրջանակներում դատախազը վերջինիս համար 4-ից 15 տարվա ազատազրկում է պահանջել։

Գերմանական թերթի թղթակիցը Թուրքիայում կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման

Գերմանական թերթի թղթակիցը Թուրքիայում կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Յուջելը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» և «հանրության շրջանում թշնամանք և ատելություն» տարածելու մեջ, փոխանցում է ermenihaber-ը:
Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատական նիստին մասնակցել է Դենիզ Յուջելի փաստաբանը։ Մեղադրող կողմի՝ ազատազրկման պահանջով միջնորդության համաձայն՝ Յուջելը 2016թ․ հունիսի 19-ի իր հրապարակման մեջ պաշտպանել և աջակցել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) գաղափարախոսությանը։
Դատական նիստը հետաձգվել է, որպեսզի մեղադրյալի պաշտպանը հնարավորություն ունենա պատասխան նախապատրաստել մեղադրողի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ Դենիզ Յուջելը ձերբակալվել էր 2017թ․ փետրվարին: Շուրջ մեկ տարի կալանքի տակ մնացած լրագրողի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ մեղադրյալի համար 4-18 տարվա ազատազրկում էր պահանջվել։ Յուջելը 2018թ․ փետրվարի 16-ին նախնական կալանքից ազատվել էր մինչև դատական վճռի կայացումը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search