Artsakhpress

Հասարակական

Հեռուստամարաթոն 2019. Հանգանակությունները շարունակվում են

Հեռուստամարաթոնից երեք ամիս անց նվիրատվությունների հոսքը շարունակվում է, որի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ ունի 11,155,985 ԱՄՆ դոլարի խոստում։

Հեռուստամարաթոն 2019. Հանգանակությունները շարունակվում են

Հեռուստամարաթոն 2019. Հանգանակությունները շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2019-ի դեկտեմբերի սկզբի համեմատությամբ նվիրատվությունները աճել են 920,138 դոլարով։ Խոստումների մեծ մասն արդեն իսկ փոխանցվել է Հիմնադրամի և ցանցի տեղական մարմինների հաշվեհամարներին։
Այս տարի աննախադեպ թվով մարդ է մասնակցել համահայկական դրամահավաքին՝ միայն Հայաստանից և Արցախից շուրջ 10,000 անհատ և կազմակերպություն։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ներգրավված կազմակերպությունները քանի մարդ են ներկայացնում, ապա մասնակցայնության թիվը շատ ավելին է։ Սփյուռքի մասնակցայնությունը մոտավոր գնահատականներով շուրջ 25,000 է։ Ըստ հիմնադրամի նոր ռազմավարության՝ ընդգծված կարևորություն է տրվում մասնակցայնությանը, ուստի այս տարվա գրանցած ցուցանիշը առանձնահատուկ ոգևորիչ է։ Շնորհակալ ենք Հիմնադրամի  բոլոր նվիրատուներին։ Միասնական ջանքերով է, որ կերտում ենք ավելի ուժեղ Հայրենիք։
 Միայն առցանց նվիրատվություններով՝ հիմնադրամի ցանցն արդեն ունի շուրջ 5,000 առցանց նվիրատու (որից 1550-ը Լոս Անջելեսի տեղական մարմնի կայքով), որոնք միասին մեկ տարվա կտրվածքով գեներացնում են շուրջ 560,000 ԱՄՆ դոլար։ Դրանցից 1938-ը միացել են #ՄեկԲաժակՍուրճ-ի գաղափարին, այն է՝ պարբերական վճարման համակարգին։
Հիշեցնենք, որ #ArmeniaFundChallenge-ին միացել էին մի շարք հանրային գործիչներ Հայաստանից և Սփյուռքից։ Նրանց շարքերում էին ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը, ԱԺ փոխնագահները, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Էսրաելյանը, Վահե Բերբերյանը,  Իվետա Մուկուչյանը, Խորեն Լևոնյանը և այլք։ Հեռուստամարաթոնի կարգախոսն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար արև ու ջուր համայնքներին», ուստի հավաքագրված գումարները հիմնականում ուղղվելու են խմելու ջրի հասանելիությանը և արևայնին վահանակների տեղադրմանը Արցախում և Հայաստանի որոշ համայնքներում։
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search