Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին

 ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` Ադրբեջանի ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս:

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին Հայրապետյանն ասաց փետրվարի 14-ին տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գլխավոր նպատակը խորհրդարանը երիտասարդացնելն էր: Բայց 125 պատգամավորից ընդամենը 45-ն են նոր, որոնցից երիտասարդ կարող են համարվել 10-12 հոգի: Շատ հետաքրքիր է այն գործընթացը, որը տեղի է ունենում այժմ: Իշխող ընտանիքը չկարողացավ հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանը, և այժմ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է ընտրված պատգամավորներից մանդատներ ետ վերցնելով: Ընտրությունները կեղծել էին, բայց իրենց ուզած պատկերը չէին ստացել, այս առումով ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս»,- ասաց Հայրապետյանը:
Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբ: Որոշումը հիմնավորվել էր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով, քանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search