Artsakhpress

Մշակույթ

Ֆրանսիայի Կինոարվեստների ակադեմիայի խորհուրդը հրաժարական Է տվել Պոլանսկու պատճառով

Ֆրանսիայի Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիայի, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի սահմանողն Է, գործադիր խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական Է տվել:

Ֆրանսիայի Կինոարվեստների ակադեմիայի խորհուրդը հրաժարական Է տվել Պոլանսկու պատճառով

Ֆրանսիայի Կինոարվեստների ակադեմիայի խորհուրդը հրաժարական Է տվել Պոլանսկու պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես հայտնել Է France Bleu ռադիոկայանը, ակադեմիայում լուրջ ճգնաժամ Է առաջացել՝ կապված իր հասցեին քննադատության հետ՝ փետրվարի 28-ին կայանալիք արարողության համար անվանակարգությունների հայտարարումից հետո:
Անվանակագրությունների թվում առաջատարը Ռոման Պոլանսկու «Սպան եւ լրտեսը» ֆիլմն Է, ինչը հարուցել Է հասարակայնության մի մասի, այդ թվում՝ ֆեմինիստուհիների վրդովմունքը, քանի որ վերջերս Պոլանսկու դեմ բռնաբարության մեղադրանք Է առաջադրվել:
Բացի դրանից, կինոյի աշխարհի 400 գործիչներ դատապարտել են ակադեմիայում թափանցիկության եւ ժողովրդավարության բացակայությունը, ինչպես նաեւ խորը բարենորոգումների իրականացման կոչ են արել: Ֆրանսիայի կինոակադեմիայի՝ փետրվարի 13-ին հրապարակված հայտարարության մեջ ասված Է, որ խորհրդի անդամները միահամուռ որոշել են հրաժարական տալ ի նշան հագանքի նրանց նկատմամբ, ովքեր կինո են ստեղծել 2019 թվականին: Նրանք իրենց քայլը բացատրել են իրադրությունը մեղմելու եւ ամեն բան անելու ցանկությամբ, որպեսզի կինոփառատոնը մնա այն, ինչ որ պետք Է լինի՝ կինոյի տոն: Ակադեմիան նոր գործադիր խորհուրդ կընտրի արդեն մրցանակաբաշխութայն արարողությունից հետո, որը կկայանա փետրվարին: Դրանից հետո, ինչպես խոստացել են ակադեմիայում, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը կնշանակի միջնորդ, որը կհամակարգի դրա բարենորոգումը, հաղորդել Է BBC-ն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search