Կասպից ծովը որոշ հատվածներում փոխել է գույնը՝ ստանալով կարմիր երանգ:
Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է
Նշվում է, որ առափնյա հատվածում ջրի կարմրելու փաստն անհանգստացրել է ղազախական Ակտաու քաղաքի բնակիչներին:
«Այս տարին անոմալ տաք էր, և տարբեր տեսակի ջրիմուռների զարգացման դինամիկան սովորականի պես չէ: Ձմռանն առանձնակի ակտիվությամբ են զարգանում դիատոմային ջրիմուռները, որոնք կարմրավուն երանգ ունեն»,- նշել է Կասպից ծովի խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կուրապովը:
Մասնագետը նշել է, որ ջրի կարմրելու փաստը վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար: Նա հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կասպից ծովի ջուրը կարմրում է: