Artsakhpress

Քաղաքական

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ժաննա Գալստյանի նախագահությամբ փետրվարի 14-ին գումարել է նիստ:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը հանձնաժողովին է ներկայացրել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը և առաջարկել այն երկրորդ ընթերցմամբ ներկայացնել առաջիկա նիստի քննարկմանը: Հանձնաժողովի նախագահը և հիմնական զեկուցողը նշել են, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ներկայացվել:
Հաջորդիվ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի պետ, փոխգնդապետ Վրույր Պետրոսյանը:
Հանձնաժողովը քննարկել և օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search