Artsakhpress

Միջազգային

Էրդողանը հայտնել է, թե որն է սիրիական Իդլիբում Թուրքիայի գործողությունների նպատակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ սիրիական Իդլիբում գործողությունների նպատակը տեղի 4 միլիոն բնակչությանը փրկելն է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը` հղում տալով Պակիստանի խորհրդարանում նախագահի ելույթին:

Էրդողանը հայտնել է, թե որն է սիրիական Իդլիբում Թուրքիայի գործողությունների նպատակը

Էրդողանը հայտնել է, թե որն է սիրիական Իդլիբում Թուրքիայի գործողությունների նպատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իդլիբում վերջին շրջանում մեր իրականացրած գործողությունների նպատակն այնտեղ ռեժիմի ռմբակոծման սպառնալիքի տակ գտնվող չորս միլիոն ճնշված մարդկանց փրկելն է»,- նշել է նա, հայտնում է Tert.am-ը:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Թուրքիան «իր առջև ամենուր` Լիբիայից մինչև Եմեն արյունահեղությունը, տառապանքն ու արցունքները կանգնեցնելու նպատակ է դրել»:
Ինչպես հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, անցած օրերին թուրքական ԶՈՒ-ն Իդլիբում սիրիական բանակի առնվազն 63 զինծառայող է «չեզոքացրել»:
Ինչպես հայտնի է, սիրիական բանակը Ռուսաստանի ավիացիայի աջակցությամբ Իդլիբում Թուրքիայի աջակցությունը վայելող կազմավորումների դեմ լայնածավալ հարձակողական գործողություն է իրականացնում: Մի քանի օրվա ընթացքում հարձակումների հետևանքով զոհվել է 14 թուրք զինծառայող: Անկարան իր հերթին հայտարարում է սիրիացի զինծառայողների մահվան մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search