Artsakhpress

Քաղաքական

ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի, Հայկ Խանումյանի և Բելլա Լալայանի գրանցման փաստաթղթերը

Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար փետրվարի 14-ի՝ ժամը 17:00-ի դրությամբ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի, Հայկ Խանումյանի և Բելլա Լալայանի գրանցման փաստաթղթերը

ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի, Հայկ Խանումյանի և Բելլա Լալայանի գրանցման փաստաթղթերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովն այսօր ստացել է «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանի, «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից Հայկ Խանումյանի և ինքնաառաջադրված թեկնածու Բելլա Լալայանի գրանցման փաստաթղթերը:

Հանձնաժողովը տեղեկացնում է, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել «Արցախի Պահպանողական» կուսակցությունը`16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` Ազատ Հայրենիք-ՔՄԴ կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:

Հանձնաժողովի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ փետրվարի 18-ին` ԿԸՀ կայքում:

Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածուներ առաջադրված «Անկախության սերունդ» կուսակցության կողմից Ռուսլան Իսրայելյանի, «Արցախի Արդարություն» կուսակցության կողմից Վիտալի Բալասանյանի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից Դավիթ Իշխանյանի, «Արցախի Պահպանողական» կուսակցության կողմից Դավիթ Բաբայանի, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության կողմից Աշոտ Ղուլյանի և ինքաառաջադրված թեկնածուներ Մասիս Մայիլյանի, Սերգեյ Ամիրյանի ու Քրիստին Բալայանի գրանցման փաստաթղթերը:

Տեղեկացնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է: Առաջադրումների համար ԱՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Կոչ ենք անում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՀՀ ՊՆ

Search