Հալեպ նահանգում զինյալները գնդակոծել են սիրիական բանակի ուղղաթիռ։
Հալեպում գնդակոծել են սիրիական բանակի ուղղաթիռ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Panorama.am գործակալությունը՝ հղում տալով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նահանգի արևմուտքում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրթիռն արձակվել է սիրիական ընդդիմության կողմից։
Ուղղաթիռի անձնակազմի և ուղևորների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։