Artsakhpress

Միջազգային

«Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են քաղաքական և լրագրողական բազմակարծությունը». «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Բաքվում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու առնվազն 18 դեպքի մասին է հայտարարել:

«Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են քաղաքական և լրագրողական բազմակարծությունը». «Լրագրողներ առանց սահմանների»

«Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են քաղաքական և լրագրողական բազմակարծությունը». «Լրագրողներ առանց սահմանների»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն բռնության համար պատասխանատու անձանց»,- ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ, հայտնում է Tert.am-ը:
Լույս չորեքշաբթի ոստիկանության հատուկ ուժերը բռնի կերպով ցրել են Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց նստացույց անող պատգամավորի թեկնածուներին: Որոշ լրագրողներ կարողացել են փախուստի դիմել, սակայն նրանցից շատերը ձերբակալվել և ծեծի են ենթարկվել:
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել քաղաքական և լրագրողական բազմակարծությունը՝ չնայած իրենց միջազգային պարտավորություններին և ԶԼՄ-ների ազատությունն ու անվտանգությունը երաշխավորելու մասին խոստումներին», - նշել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Ժաննա Կավելյեն:
Ընտրությունների օրը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գրանցել է լրագրողների վրա հարձակման առնվազն ութ դեպք:
Փետրվարի 9-ի ընտրություններից առաջ մի շարք լրատվամիջոցներ և ընդդիմադիր կայքեր արգելափակվել են կամ կոտրվել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search