Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանության թեզերը ժխտող դասախոսությամբ է հանդես եկել:
Հայկական հարցն այն թեման է, որով Թուրքիան պետք է զբաղվի տարին 365 օր. Էրդողանի խորհրդական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
Սերթչելիքը իր դասախոսությունը կարդացել է Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի համայնքապետարանում տեղի ունեցած «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման շրջանակներում:
Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերի գլխավոր համակարգողներից մեկը հանդիսացող Սերթչելիքը կրկին անգամ ներկայացրել է թուրքական թեզերը` նշելով, որ «հայերի տեղահանությունը կատարվել է այն պատճառով, որ նրանք Առաջին համաշխարհայինի տարիներին համագործակցել են ռուսների հետ և գործել են Օսմանյան կայսրության դեմ:
«Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պետք է աշխատի տարին 365 օր, ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով»,- նշել է Էրդողանի խորհրդականը:
Նրա խոսքերով` պատմագիտական ուղղությամբ աշխատելուց բացի, հարկավոր է նաև ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստել, որոնց համար Թուրքիան դեռևս բավարար ֆինանսներ չունի: