Artsakhpress

Քաղաքական

ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից ժամանել է Մյունխեն:

ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Ինշիգերը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն,  Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրենինգերը և այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search