Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն և Իրանը Սոլեյմանիի սպանությունից հետո պատերազմի շեմին էին. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն պատերազմի շեմին էին` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:

ԱՄՆ-ն և Իրանը Սոլեյմանիի սպանությունից հետո պատերազմի շեմին էին. Զարիֆ

ԱՄՆ-ն և Իրանը Սոլեյմանիի սպանությունից հետո պատերազմի շեմին էին. Զարիֆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
«Պատերազմի սկսելուն շատ մոտ էինք կանգնած, քանի որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ագրեսիվ գործողություն նախաձեռնեց և դա արեց «վախկոտ» ձևով: Նրանք չկարողացան մարտի դաշտում դիմակայել Սոլեյմանիին, ուստի ամերիկյան ուժերը գործեցին գիշերով` Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ավիահարված հասցնելով:
Իրանն ի պատասխան հրթիռակոծեց Իրաքում ԱՄՆ ռազմաբազան, որի հետևանքով զոհեր չգրանցվեցին: Ցանկացանք ԱՄՆ-ին հասկացնել, որ Իրանին չի կարելի թերագնահատել և Իրանի դեմ ցանկացած գործողություն անհետևանք չի մնա:
Կարծում եմ` ԱՄՆ վարչակազմը թյուր կարծիք ունի Իրանի մասին: Դա կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»,- իր խոսքը եզրափակել է Զարիֆը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search