Artsakhpress

Հասարակական

Facebook-ը թողարկել է հավելված հետաքրքրությունների շուրջ լուսանկարների կատալոգ ստեղծելու համար

Facebook ամերիկյան ընկերությունը մշակել է Hobbi նոր հավելվածը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել իրենց հետաքրքրությունների մասին լուսանկարների կատալոգներ:

Facebook-ը թողարկել է հավելված հետաքրքրությունների շուրջ լուսանկարների կատալոգ ստեղծելու համար

Facebook-ը թողարկել է հավելված հետաքրքրությունների շուրջ լուսանկարների կատալոգ ստեղծելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հավելածը միացված չէ Facebook սոցիալական ցանցում էջին, եւ iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերն արդեն կարող են ներբեռնել այն 84 երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ Ուկրաինայում: Որոշ ԶԼՄ-ներ համեմատում են պլատֆորմը Pinterest ծառայության հետ: Նրանց գնահատմամբ՝ երկու հավելվածների միջեւ հիմնական տարբերությունն այն է, որ Hobbi-ի պգտատերերն ունեն հնարավորություն ավելացնել հեռախոսի տեսախցիկով արված սեփական նկարներն ու դրանցից ստեղծել տեսահոլովակ, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով CNET-ին:
Hobbi-ն մշակվել է Facebook NPE Team ստորաբաժանման կողմից, որը զբաղվում է նոր հավելվածներ ստեղծելու հարցերով: Ավելի վաղ այն ներկայացրել է մի քանի առաջարկ, օրինակ, Whale-ը մեմերի ստեղծման համար, Aux երաժշտական ծառայությունն ու Bump մեսինջերը: Սակայն դրանցից եւ ոչ մեկը, համաձայն հավելվածների վերլուծությամբ զբաղվող Sensor Tower-ի, չի գրավել մեծաթիվ օգտատերեր:
Facebook ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին: Այդ սոցցանցն աշխարհում առաջատարներից մեկն է: Ըստ վերջին տվյալների՝ դրա լսարանն ամեն ամիս գերազանցում է 2.4 մլրդ օգտատերերի շեմը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search