Artsakhpress

Միջազգային

Հնագետները հայտնաբերել են 15 հազար տարեկան արտասովոր պատկերներ

Իսպանիայում քարանձավում պեղումներ կատարելիս հնագետները հայտնաբերել են պալեոլիթի դարաշրջանի սրբատեղի, որի 15 հազար տարեկան է:

Հնագետները հայտնաբերել են 15 հազար տարեկան արտասովոր պատկերներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրա պատերը զարդարված են ոչ միայն կենդանիների ավանդական պատկերներով, այլ նաեւ առեղծվածային խորհրդանիշերով, հաղորդում է News.am-ը:
Ինչպես հաղորդում է Archaeology News Network-ը, գտածոն Հարավային Կատակոնիայում է: Հնագետները հայտնաբերել են հնագույն սրբատեղին անցած տարվա հոկտեմբերին եւ առ այսօր նրանք նկարագրել են ավելի քան 100 փորագրություն, որոնցով ծածկված էին պատերը:
Դրանք շուրջ 15 հազար տարեկան են: Հաղորդվում է, որ դրանք նախապատմական արվեստի ամենահին նմուշներն են, որոնք երբեւէ հայտնաբերվել են Կատալոնիայում: Հետազոտողներն իրենց գտածոն անվանում են «բացառիկ եւ աննախադեպ»:
«Դա պատահական, էքստրաօրդինար եւ անսպասելի բացահայտում էր,-խոստովանում է Font Major հետազոտական նախագծի տնօրեն Խոսեփ Մարիա Վերջեսը:-Մենք գտել ենք ոչ այն, ինչ փնտրել ենք»:
Հետազոտողները համարում են, որ ի սկզբանե եղել են ավելի շատ ժայռապատկերներ: Սակայն այդ քարանձավը երկար ժամանակ գտնվել է ջրի տակ: Էրոզիան, հավանաբար, ոչնչացրել է հնագույն ստեղծագործությունների մի մասը:
Քարանձավում հայտնաբերված ավելի քան 40 նկարները պալեոլիթի մարդկանց համար ավանդական դարձած կենդանիների լուսանկարներ են, ինչպիսիք են եղջերուները, ձիերն ու ցուլերը: Շուրջ 60 փորագրություններ հանելուկ էին գիտնականների համար: Դրանք իրենցից ներկայացնում են որոշ խորհրդանիշեր, որոնք հետազոտողները, դեռեւս զգուշավորություն ցուցաբերելով, անվանում են աբստրակտ նշաններ:
Այդ նշանների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցից մի քանիսը կարող էին պատկերվել պատերին դեռեւս սրբատեղիի առաջանալուց առաջ, այսինքն՝ դրանց հասակը կարող է գերազանցել 15 հազար տարին: Առաջիկայում գիտնականները պատրաստվում են ստեղծել ժայռապատկերների 3D-պատկերումը, իսկ քարանձավի ներսում արդեն օգտագործվում է սքաներ:
Դա թույլ կտա անցկացնել մանրակրկիտ գիտական վերլուծություն, ինչպես նաեւ գիտնականների համար կպահպանի անգնահատելի տեղեկությունները, չէ որ էրոզիան շարունակում է մաքրել հնագույն պատկերները: Բացի այդ, 3D տեխնոլոգիան կօգնի հասկանալ, թե ինչ տեսք ուներ պալեոլիթի սրբատեղին ի սկզբանե:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search