Artsakhpress

Միջազգային

Հաքերներն ամերիկացիներից 3.5 միլիարդ դոլար են գողացել

Կիբերհանցագործությունների շահույթը 2019 թվականին հասել է 3.5 միլիարդ դոլարի, հայտնում է ԱՄՆ ՀԴԲ-ն:

Հաքերներն ամերիկացիներից 3.5 միլիարդ դոլար են գողացել

Հաքերներն ամերիկացիներից 3.5 միլիարդ դոլար են գողացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2019 թվականին կիբերհանցագործների շահույթը 3.5 միլիարդ դոլարի է հասել: Հանցագործությունները նույնն են մնում, բայց մեթոդներն ավելի բարդ են դառնում: Տարվա ընթացքում բյուրոյի գործակալները հաքերների գործողությունների վերաբերյալ 467.361 բողոք են ստացել անհատներից եւ ձեռնարկություններից, եւ 2000 թվականին կիբերհանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման ստեղծումից ի վեր հաղորդվել է մոտ 5 միլիոն հաքերության դեպքի մասին, հայտնում է News.am-ն:
Ֆիշինգը եւ շորթումն առցանց խարդախության ամենատարածված մեթոդներն են: Մարդկանց համար գնալով ավելի բարդ է դառնում տարբերել խաբեությունը: Միայն 13 հազար հարձակում քողարկված է եղել տեխնիկական աջակցությունից ստացված նամակներով: Հաքերները զանգում են մարդկանց եւ պնդում են, որ համակարգչի հետ խնդիր կա, որն անհապաղ շտկման կարիք ունի: Այդպես, նրանք մուտք են ստանում եւ կարող են գողանալ մարդկանց տվյալները կամ փող:
Հաքերների զոհերի ճնշող մեծամասնությունը 60-ից բարձր տարիքի ամերիկացիներն են:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search