Փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի «Արարատ Գոհար» ռեստորանում տեղի կունենա « Artsakh FC» չեմպիոնական գոտու մենամարտ:
Ստեփանակերտում տեղի կունենա « Artsakh FC» չեմպիոնական գոտու մենամարտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մենամարտի մասնակից, արցախցի պրոֆեսիոնալ մարզիկ Արմեն Հայրապետյանը:
Նա նշել է, որ ինքն առաջին անգամ է մենամարտելու իրանցի մարզիկի հետ: Մրցաշարին մասնակցելու են վեց պետությունների մարզիկներ. լինելու է 17 մենամարտ:
Ա. Հայարապետյանի խոսքով՝ այժմ նախապատրաստական պարապմունքներ է իրականացնում. տրամադրությունը մարտական է, և անելու է ամեն ինչ, որպեսզի կրկին հաղթանակ գրանցի: