Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 22:00-ին, Հայաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում կկայանա «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մրցութային համերգը, որտեղ ընդգրկված 12 լավագույն մասնակիցներից է «Մանկական Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանին հաղթանակ բերած ստեփանակերտցի Վլադիմիր Արզումանյանը:
Քվեարկենք Վլադիմիր Արզումանյանի օգտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վ․ Արզումանյանը հանդես կգա «What's Going On Mama» երգով՝ 10-րդ համարի ներքո: Հաղթողը կորոշվի sms քվեարկության արդյունքում։
Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել քվեարկությանը՝ մեր հայրենակցի մասնակցությունը «Եվրատեսիլ 2020»-ին ապահովելու համար։