Artsakhpress

Հասարակական

Tesla մեքենաներում հայտնաբերել են վտանգավոր թերություն

Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ն հետ է կանչում X SUV մոդելի 15 հազար մեքենա` ղեկի թերության պատճառով:

Tesla մեքենաներում հայտնաբերել են վտանգավոր թերություն

Tesla մեքենաներում հայտնաբերել են վտանգավոր թերություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում գրում է Reuters-ը:

Հետկանչը կտարածվի մեքենաների մեծ մասի վրա, որոնք հավաքվել են մինչև 2016-ի հոկտեմբերի կեսերը:

Ալյումինե պտուտակները, որոնք օգտագործվում են էլեկտրական ուժեղացուցիչի պատրաստման մեջ, կարող են կոտրվել։ Նման անսարքության դեպքում մեքենան դժվար է վարել, ինչը կարող է հանգեցնել ճանապարհին վտանգավոր իրավիճակի կամ վթարի:

Tesla-ն կփոխարինի խոցելի պտուտակները կամ պարզապես կտեղադրի նոր ղեկ:

Հիշեցնենք, որ 2018-ի մարտին Tesla-ն ստիպված եղավ հետ կանչել աշխարհում 123 հազար Model S էլեկտրական մեքենաներ, որոնք հավաքվել էին մինչև 2016 թվականի ապրիլ: Պատճառը կրկին ղեկային համակարգի թերությունն էր։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search