Artsakhpress

Միջազգային

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան խնդրել են ֆինանսական աջակցություն ԵՄ-ից

Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են համատեղ դիմում՝ ուղղված Եվրահանձնաժողովին՝ խնդրանքով ուշադրություն դարձնել «Արեւելյան գործընկերության» երկրներին ֆինանսական աջակցության կարեւորության 2021-27 թթ. ԵՄ «Բազմամյա ֆինանսական հեռանկարի» շրջանակում, որն այժմ ձեւավորվում է Եվրամիության ինստիտուտներում:

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան խնդրել են ֆինանսական աջակցություն ԵՄ-ից

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան խնդրել են ֆինանսական աջակցություն ԵՄ-ից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին տեղեկատվությունն ի հայտ է եկել շաբաթ՝ փետրվարի 15-ին, Ուկրաինայի ԱԳՆ կայքում, փոխանցում է news.am-ը:
Ուղերձում նաեւ խնդրել են «հաշվի առնել ծավալներն ու հավակնությունները բարեփոխումների, որոնք իրականացվում եւ նախապատրաստվում են Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի կողմից եվրոպական ինտերգման գործընթացում», իսկ այդ հարցով դիմումը վկայությունն է «Արեւելյան գործընկերության» ապագա զարգացման հարցում այդ երկրների միասնական մոտեցմամբ:
2019 թվականի մայիսին Բրյուսելում անցկացվել է տոնակատարություն «Արեւելյան գործընկերության» հիմնադրման օրվանից սկսած, որում ներառված է Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը: 2019 թվականի հունվարին Եվրահանձնաժողովն ու Համաշխարհային բանկը մշակել են միության երկրներում ենթակառուցվածքները զարգացնելու ծրագիր, որն իրագործելու համար կպահանջվի շուրջ 13 մլրդ եվրո, որը նախատեսված է շուրջ 4800 կմ ճանապարհ եւ երկաթուղի, ինչպես նաեւ նավահանգիստներ, օդանավակայաններ, լոգիստիկ կենտրոններ եւ սահմանային անցակետեր կառուցելու կամ վերանորոգման համար:
2019 թվականի փետրվարին Ուկրաինան եւ Վրաստանը ճանաչվել են առաջնորդներ «Արեւելյան գործընկերության» վեց երկրների միջեւ ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրաինտեգրման հարցում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search