Այսօր՝ փոտրվարի 17-ին, արտակարգ իրավիճակների պետական ծառայության Շուշիի շրջանային ԱԻ բաժին ահազանգ է ստացվել, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված:
Շուշիի շրջանային ԱԻ բաժնի աշխատակիցներն այծամին ազատել են ճաղավանդակից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Սոֆյա Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ահազանգը կատարել են տարածքը հսկող ոստիկանության աշխատակիցները:
«Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն, որից հետո, ծառայության մշտական տեղակայման վայրում ցուցաբերելով համապատասխան օգնություն, բաց թողել վայրի բնություն»,-ավելացրել է Ս. Հարությունյանը: