Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ հրավիրել է նիստ:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է մի շարք նախագծեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված՝
- «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը,
- ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
- «Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը,
- «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծը
- «Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը
- «Քաղաքացիական օրենասգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: