Artsakhpress

Հասարակական

Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել

Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Քերոլայն Ֆլեքը, որը ժամանակին արքայազն Հարրիի սիրեցյալն էր, ինքնասպան է եղել: 

Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել

Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝  CNN-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 15-ին։
Այժմ քննչական մարմինն ուսումնասիրում է մահվան հանգամանքները, սակայն որոշ տվյալներով ՝ 40-ամյա Քերոլայնը դեպրեսիվ խանգարում ուներ:
Radar Online–ի տեղեկություններով` Քերոլայն Ֆլեքին հայտնաբերել են Լոնդոնի բնակարաններից մեկում:
Ֆլեքին դեպրեսիայի է հասցրել սիրեցյալի` մոդել Լյուիս Բերտոնի հետ վեճը։ 2019 թվականի դեկտեմբերի սկզբին նրանք ալկոհոլի ազդեցության տակ վիճել են։ Այդ ժամանակ Բերտոնը ոստիկանություն է կանչել ու հայտնել, որ հաղորդավարուհին իրեն հարվածել է լուսամփոփով։
Դրանից հետո աստղին հեռացրել են ITV հեռուստաալիքից, իսկ դատախազությունը գործ է հարուցել հարձակման փաստով: Հարազատների խոսքով՝ Քերոլայնը շատ է անհանգստացել, որ դատարանում կցուցադրեն ոստիկանական կադրեր, որոնցում ինքն արյունոտ է և մերկ։
Արքայազն Հարրին դեռ չի մեկնաբանել կատարվածը։ Նրանք ծանոթացել են 2009 թվականին՝ նախքան Մեգան Մարքլին հանդիպելը։ Սիրավեպն ավարտվել է, երբ մամուլը տեղեկացել է նրանց հարաբերությունների մասին:
Դրանից հետո Քերոլայնը մի քանի աղմկահարույց սիրավեպեր է ունեցել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search