Artsakhpress

Սփյուռք

Իրանի հայկական եկեղեցում հարգել են ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիների հիշատակը

Իրանում Boeing-737-800 ինքնաթիռի կործանման քառասուներորդ օրը Թեհրանում հարգանքի տուրք են մատուցել ուկրաինացի զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սերգեյ Բուրդիլյակը:

Իրանի հայկական եկեղեցում հարգել են ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիների հիշատակը

Իրանի հայկական եկեղեցում հարգել են ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիների հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հաղորդում է  AnalitikaUA.net-ը, այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
«Ծաղիկներ ենք խոնարհել ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում, եւ Սուրբ Ամենափրկչի տաճարում (Հայ Առաքելական եկեղեցի) վառել ենք 11 մոմ: Եկեք հիշենք բոլորին անհատապես՝ Վլադիմիր Գապոնենկոյին, Սերգեյ Խոմենկոյին, Ալեքսեյ Նաումկինին, Մարիա Միկիտյուկին, Եկատերինա Ստատնիկին, Իգոր Մատկովային, Դենիս Լիխնիին, Վալերի Օվչարուկին, Յուլիա Սոլոգուբին, Օլգա Կոբյուին եւ Ելենա Մալախովային»,-գրել է Դանիլովը:
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 15-17-ն Ալեքսեյ Դանիլովն աշխատանքային այցով գնտվում է Իրանում՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Search