Artsakhpress

Հասարակական

Իտալական հերթական քաղաքը փորձում է նոր բնակիչների գրավել՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը կամ գնել այն

Մինչ մի շարք իտալական քաղաքներ փորձում են ապագա բնակիչների ուշադրությունը գրավել՝ տներ առաջարկելով մեկ եվրոյով, Տեորա քաղաքի ղեկավարությունը նոր մոտեցում է դրսևորում:

Իտալական հերթական քաղաքը փորձում է նոր բնակիչների գրավել՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը կամ գնել այն

Իտալական հերթական քաղաքը փորձում է նոր բնակիչների գրավել՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը կամ գնել այն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNN-ը, Կամպանիա մարզում գտնվող գողտրիկ բնակավայրում մարդկանց հրապուրում են՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը, եթե համաձայնեն տեղափոխվել:
Տեորայում որոշել են իրենց մոտ բնակություն հաստատող նորեկներին երկու տարվա ընթացքում 150 եվրո ամսավճար հատկացնել՝ դատարկ տունը վարձակալելու համար, կամ 5000 եվրո՝ այն գնելու համար:
Գնորդներն այդ պարագայում կպարտավորվեն նոր ձեռք բերված տանն ապրել առնվազն երեք տարի: Բացի այդ, ընտանիքը պետք է գոնե մեկ երեխա ունենա՝ տունը ձեռք բերելիս:
Տեորայի քաղաքապետ Ստեֆանո Ֆարինայի խոսքով՝ տեղի բնակչությունը կտրուկ նվազել է 1980թ. երկրաշարժից հետո, որը մեծ վնասներ էր հասցրել քաղաքին, ինչպես նաև հարևան Լիոնի համայքին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search