Artsakhpress

Միջազգային

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային:

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Պակիստան կատարած այցի ընթացքում Քաշմիրի հարցի վերաբերյալ արած մեկնաբանությունն է, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Նշենք, որ Էրդողանը դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ իրականացված գործողությունները և հավելել, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է:
Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա:
Հնդկաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունը այլ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ: 
«Հնդկաստանն անընդունելի է համարում դա: Մեր երկկողմ հարաբերությունների վրա այս վերջին մեկնաբանությունները ուժեղ ազդեցություն կունենան»: 
Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակումներ կիրառել Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը շարունակվում է այն ժամանակից, երբ 1947-ին Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց  իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվեց հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։
Հնդկաստանը և Պակիստանը 1947-ից ի վեր 3 անգամ պատերազմել են Քաշմիրի համար:
Վիճահարույց այդ երկրամասում ամեն տարի տեղի են ունենում ռազմական բախումներ:
Քաշմիրը 1947թ. հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հռչակել է իր անկախությունը՝ որպես Ազատ Քաշմիրի խորհրդարանական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել է Քաշմիրի Հանրապետության անկախությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search