Artsakhpress

Միջազգային

Չավուշօղլուն քննադատել է Հունաստանի նախագահի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հնչեցրած հայտարարությունը Արևմտյան Թրակիայում ապրող մուսուլմանների վերաբերյալ:

Չավուշօղլուն քննադատել է Հունաստանի նախագահի հայտարարությունը

Չավուշօղլուն քննադատել է Հունաստանի նախագահի հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տասնյակ որոշումներին` ժողովրդավարության օրրան հանդիսացող երկրի նախագահը մուսուլման թուրք փոքրամասնությանը կրկին հույն մուսուլման փոքրամասնություն է անվանել»,-ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը դարեր ի վեր թուրք է եղել ու թուրք էլ մնալու է, փոխանցում է ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահը նման հայտարարությամբ հանդես էր եկել Արևմտյան Թրակիա կատարած այցի ընթացքում:
Պավլոպուլոսը նշել էր, որ ըստ Լոզանի համաձայնագրի` Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է, իսկ Ստամբուլի ուղղափառ հույն փոքրամասնությունը՝ ազգային փոքրամասնություն: 
Նրա խոսքով` Ստամբուլի ուղղափառ հույն փոքրամասնությունը (1453թ. Ստամբուլի գրավումից հետո Ստամբուլում մնացած հունական համայնք) հույն փոքրամասնություն է, իսկ ինչ վերաբերում է Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնությանը (Թուրքիայի պնդմամբ` թուրք փոքրամասնություն), ապա այն մուսուլման հույն փոքրամասնություն է:  
Հունաստանի նախագահն ընդգծել էր, որ Լոզանի համաձայնագրում խոսք չկա թուրք փոքրամասնության մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search