ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է մարտի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած` առաջադրված կուսակցությունների դաշինքների, կուսակցությունների ընտրական ցուցակները:
ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների դաշինքների և կուսակցությունների ընտրական ցուցակները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ` ընդհանուր թվով 361 պատգամավորի թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակներին կից ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են:
Հիշեցնենք, որ կուսակցությունների դաշինքների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի 2020թ. փետրվարի 25-ին: