Artsakhpress

Հասարակական

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Փետրվարի 15-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1964թ.ծնված Ա. Ե.-ի դիմումն առ այն, որ «@MAIL» սոցիալական ցանցով իր հետ կապվել են անհայտ անձինք ու ասել, որ կարող է գնել «Բիտքոին» և որոշ ժամանակ անց այն փոխարինել դոլլարով:

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախպրեսի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բանավոր համաձայնություն ստանալուց և որոշակի փաստաթղթեր ուղարկելուց հետո՝ քաղաքացուն ուղարկվել է «Էկսպոբանկ ՌՖ» ՓԲԸ կլոր կնիքով կնքված պայմանագիր, ըստ որի ինքը ծախսելով 2200 ԱՄՆ դոլլար, վաստակելու է 26.000 ԱՄՆ դոլլար:

«Օբմեննիկ» կոչվող օնլայն համակարգի միջոցով նշված գումարը ուղարկել է հասցեատերերին,սակայն նախատեսված պայմանները չեն իրականացվել՝ այդ կերպ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով Ա. Ե.-ին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search