Artsakhpress

Տնտեսական

Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 19-ին հանդիպել է «Արցախի երիտֆորում 2019»-ի գործարար լավագույն ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդների հետ:

Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում

Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնեցին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը, ինչպես և խոստացել է, ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն իրականացնող երիտասարդներին որպես մեկնարկային կապիտալ արժանացրել է դրամական պարգևի՝  300 000 դրամի չափով: Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սկսնակ գործարարների  ծրագրերը վերաբերում էին  մանկական տեքստիլ, ջերմոցային տնտեսություն և բետոնե գունավոր սալերի և ծաղկամանների արտադրություն հիմնելուն:  Երիտասարդները ներկայացրել են իրենց ծրագրերն՝ ընդգծելով  նման միջոցառումների կարևորությունը:
Իր հերթին Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդների շրջանում գործարարության զարգացման ու նոր գաղափարներ իրագործելու նախաձեռնությունները շարունակական են լինելու և պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում:
*****
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 2-ին Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ:
Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու, ձեռնարկությունների ստեղծմանը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել էր գործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված 3 ծրագրերի համար 300 հազար դրամ մեկնարկային կապիտալով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search