Հակամարտության սրումն Ուկրաինայի հարավ-արևելքում դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման թեման: Հանդիպումը գումարվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ:
ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է իրադրությունը Դոնբասում
ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը «շատ լուրջ դեպքեր» է գրանցել Լուգանսկի շրջանի արևմտյան մասում: «Այնտեղ հաճախակի են դարձել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, գրանցվել է ավելի քան 2500 պայթյուն»,- ասել է առաքելության ղեկավար Յաշար Չեվիկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հաստատված տեսակապի միջոցով: