Նշվում է, որ այցը երկօրյա է, վաղը՝ փետրվարի 20-ին Արտակ Դավթյանը այցելելու է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոն (JTEC)։
Փետրվարի 19-ին ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ Թբիլիսում քննարկում է ունեցել վրացական կողմի հետ:
Թբիլիսիում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Մասնավորապես՝ նշվում է, որ Արտակ Դավթյանը և Վրաստանի պաշտպանության ուժերի պետ Վլադիմիր Չաչիբայան քննարկել են ռազմական կրթության և ռազմաբժշկական ուղղություններով համագործակցության հարցեր: Հայկական կողմին ներկայացվել են նաև Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները: