ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 32-ամյակին:
Ստեփանակերտում կազմակերպվել է տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 32-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը հայրենասիրական երգերով և ազգագրական պարերով հանդես են եկել Ստեփանակերտի մշակութային կենտրոնների սաները, անհատ կատարողներ և երգչախմբեր: