Artsakhpress

Մշակույթ

Առանց մայրենի լեզվի հայ մարդն առոչինչ է. այսօր մայրենիի միջազգային օրն է

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է:

Առանց մայրենի լեզվի հայ մարդն առոչինչ է. այսօր մայրենիի միջազգային օրն է

Առանց  մայրենի   լեզվի   հայ   մարդն  առոչինչ  է.   այսօր մայրենիի   միջազգային օրն  է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանն ասել է, որ լեզուն կենդանի օրգանիզմ է` հատկապես հայոց լեզուն, որը հայի ինքնության գլխավոր կռվանն է:

Նրա խոսքով՝ մայրենի լեզվի դերը հայ մարդու կյանքում անժխտելի է. այն հայ ժողովրդի պահպանման գլխավոր երաշխավորն է:

«Լեզվական գրագիտությունը հանրակրթական դպրոցներում բավարար է: Ես չեմ տեսել որևէ կրթօջախ, որտեղ ուսուցիչը կամ աշակերտը խոսեն արցախյան բարբառով: Խնդիրը դպրոցական ծրագրերի և դասագրքերի մեջ է: Յուրաքանչյուր հայ, անկախ տարիքից, պետք է սիրի իր մայրենի լեզուն,եթե չսիրենք մեր լեզուն և չօգտագործենք, կգնանք ուծացման կամ ձուլման»,-մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը: Խոսելով լեզվական աղավաղումների մասին՝ տեսչության պետը նշել է, որ դրա համար կա երկու գլխավոր պատճառ. առաջինը ռուսախոսությունն է, որովհետև հասարակության մի մասն ունի ռուսական կրթություն, երկրորդը՝ լեզվական գիտելիքներին չտիրապետելն է:

«Ոչ ճիշտ լեզվամտածողությունը հանգեցնում է արժեքների խաթարման: Հեռուստացույցով ցուցադրվող սերիալներում, ինչպես նաև հաղորդումներում լինում են բազմաթիվ լեզվական սխալներ, այսինքն՝ խնդիրը միայն դպրոցներում չպետք է փնտրել, այլ՝ ամենուր: Մենք պետք է հոգատար լինենք մեր մայրենի լեզվի հանդեպ,-ասել է Ա. Ղուլյանը և շարունակել,-տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այս օրը ևս մեկ առիթ է վերարժևորելու և գնահատելու մեր լեզվի դերն ու նշանակությունը: Եթե մենք ուզում ենք լինել հպարտ, ապա դրա կարևոր նախապայմանը լեզու ունենալն է, ուստի պետք է գիտակցենք, որ առանց մայրենի լեզվի հայ մարդն առոչինչ է: Եկեք սիրենք, պահենք ու պաշտպանենք մեր լեզուն»:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչությունը յուրաքանչյուր տարվա մայիսին Ստեփանակերտի N 7 դպրոցում կազմակերպում է հայոց լեզվի յուրացման անվճար դասընթացներ՝ առանց ժամկետի: Դիմողների թիվն տարեցտարի ավելանում է:

Նա տեղեկացրել է նաև, որ տոնի առթիվ հանրապետության կրթօջախներում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search