Նախօրեին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում 27 կողմ ձայնով ընդունվել է «Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կսահմանվի նոտարական գործողություններ իրականացնելու միասնական կարգ. Արարատ Դանիելյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով այն՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ասել է, որ «Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել նոտարների՝ նոտարական գործողություններ իրականացնելու միասնական կարգ:
Նախարարը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը բխում է Արցախի տարածքում գործող բոլոր նոտարների կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 21-րդ հոդվածով ամրագրված գործողությունների միասնական կարգ սահմանելուց:
«21-րդ հոդվածով նախատեսվում են երկու տասնյակից գործողություններ, ուստի անհրաժեշտություն է առաջանում օրենքում լրացում կատարել նոր բովանդակությամբ՝ նոտարի կողմից նոտարական գործողություններ իրականացնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը»,- նշել է Ա. Դանիելյանը:
Գլխադասային՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: