Artsakhpress

Քաղաքական

Ինչ հարցեր են քննարկվել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ

Նախօրեին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխան, որի ընթացքում կառավարության անդամները՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, պատասխանել են պատգամավորների բարձրացրած հարցերին:

Ինչ հարցեր են քննարկվել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ

Ինչ հարցեր են քննարկվել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդարանականների հարցերը վերաբերում էին ուսուցիչներին տրվող հավելավճարներին, վերաբնակիչների համար սեփականաշնորհման գործընթացի առանձնահատկություններին և սողանքային վայրերի անհրաժեշտ ուսումնասիրությանը:

Պատգամավոր Գագիկ Բաղունցը նշել է, որ վերջերս Ստեփանակերտի երաժշտական դպրոցի կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ հնչեցվել է հարց՝ մինչև վերջին տարիները կոլեկտիվի որոշ աշխատակիցների՝ աշխատավարձի հետ հավելավճար ստանալու վերաբերյալ՝ հաշվի առնելով նրանց երկարամյա տարիների փորձը: Վերջերս այդ հավելավճարի տրամադրումը դադարեցվել է, իրենց իսկ ձևակերպումով, ֆինանսների բացակայության պատճառով:

Հարցին ի պատասխան՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ ներկայացվածն ունի լրացուցիչ ուսումնասիրման կարիք, և հրատապ ռեժիմում այն կճշտվի:

Պատգամավոր Հայկ Խանումյանի հարցը վերաբերում էր 1997-2005 թթ Արցախ տեղափոխված այն մարդկանց, ում հետ վերաբնակեցման պայմանագիր չի կնքվել, բայց, բնակարանների սեփականաշնորհման կարգի հետ կապված, կա պահանջ, որ պետք է անցնել համապատասխան ընթացակարգ:

Հարցին ի պատասխան՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ասել է, որ այդ հարցին տարբեր ժամանակներում առիթ եղել է անդրադառնալու և քննարկումներ ունենալու:

Նախարարը նշել է, որ վերաբնակեցման գործընթացը կարգավորվում է կառավարության կողմից հաստատված որոշումներով, և այդ շրջանակներում իրականացվում է քաղաքացիներին սեփականության իրավունքով գույքի տրամադրում՝ պայմանները ապահովելու պարագայում:

«Կա հասարակության մեկ այլ շերտ, որը տեղափոխվել է և ապրում է այն շրջաններում, որտեղ մենք իրականացնում ենք վերաբնակեցման ծրագրեր, սակայն այդ քաղաքացիները չունեն վերաբնակչի կարգավիճակ: Եթե մենք դիտարկելու լինենք սեփականաշնորհման հարցերը վերաբնակեցման ծրագրի շրջանակներում, ապա այստեղ կարգավորումները հստակ են: Մենք ունենք խնդիր, որ քաղաքացիները, որոնք չունեն վերաբնակչի կարգավիճակ, ևս պետք է հնարավորություն ունենան օգտվելու սեփականաշնորհման գործընթացից՝ հաշվի առնելով, որ նրանք հանդիսանում են իրավատեր: Հարցը կառավարությունում քննարկվում է, և համապատասխան որոշումներ կայացնելուց հետո քաղաքացիների խնդիրը կլուծվի»,- հավաստիացրել է Լ. Գրիգորյանը:

Պատգամավոր Վիլեն Սաֆարյանի հարցն էլ վերաբերում էր Արցախի տարածքում առկա սողանքներին, որոնք, ըստ վերջինիս, ժողովրդական տնտեսությանը տարեկան հասցնում են առնվազն 60-65 միլիոն դրամի վնաս:

Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք կառավարությունում չեն նախատեսում պետպատվերի շրջանակներում ֆինանսավորել համապատասխան՝ այդ թվում՝ գիտական աշխատանքներ իրականացնելու համար:

Հարցին ի պատասխան ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ Արցախի մի շարք համայնքներում սողանքներ կան, որոնք բավականին մեծ վնաս են հասցնում: Դրանց վերաբերյալ ամփոփ վերլուծություն առայժմ չկա, սակայն, պետնախարարի խոսքով անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ գործընթացն իրականացնելու համար:

Գ. Մարտիրոսյանը նշել է, որ հարցը կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search