Artsakhpress

Հասարակական

Մայրենիի միջազգային օրվան նվիրված՝ Ստեփանակերտում միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ փետրվարի 21-ին, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում Մայրենիի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել ՝ «Անաղարտ պահենք հայոց լեզուն» խորագրով:

Մայրենիի միջազգային օրվան նվիրված՝ Ստեփանակերտում միջոցառում է կազմակերպվել

Մայրենիի միջազգային օրվան նվիրված՝ Ստեփանակերտում միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բանասիրական գիտությունների դոկտոր, ԳՆՀ ռեկտոր, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ մայրենիին նվիրված միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ, իսկ նարեկցիներն էլ մեսրոպյան լեզուն անաղարտ պահելու գործում մշտապես լինեն առաջատարներ:
«Միայն լեզուն է, որ անսխալ ցույց է տալիս մեր ճանապարհը: Նրա անաղարտությունը մեր հոգու և մտքի մաքրության գրավականն է: Լեզուն այն ավազանն է, որտեղ մկրտվում է մեզնից յուրաքանչյուրը»,-մասնավորապես ասել է նա:
Միջոցառմանը ներկա ԳՆՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանն իր ելույթում ասել է, որ տարիներ առաջ հաշվի առնելով լեզուների հանդեպ առկա ոտնձգությունները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փետրվարի 21-ը հռչակվել է Մայրենի լեզվի միջազգային օր՝ լեզուների իրավունքները պաշտպանելու և դրանց գործակցությանը աջակցելու նպատակով:
«Հայ ինքնության պահպանման կռվանը հայոց լեզուն է: Ցավոք սրտի այսօր արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես վերացող լեզու և ունենալով նման հիմնախնդիրներ թե´ մեր հայրենիքում և թե´ սփյուռքում, մենք պետք է ավելի միասնական լինենք, այնպես անենք, որ արևմտահայերենը պահպանվի գոնե մեր հայրենիքում: Մեր համալսարանը նույնպես զբաղվում է այդ հիմնախնդրով՝ կազմակերպելով արևմտահայերենի դասընթացներ և հրատարակելով համապատասխան աշխատություններ՝ հանրության մեջ օտարամոլությունը վերացնելու համար: Կարծում եմ միասնական ջանքերի շնորհիվ մենք կարող ենք զարգացնել, անաղարտ պահել մեր լեզուն և փոխանցել մեր սերունդներին: Յուրաքանչյուր ազգի ինքնակերտման գրավականը մայրենի լեզուն է»,-մասնավորապես ասել է նա:

Ցերեկույթին ելույթներով և ասմունքներով հանդես են եկել նաև ԳՆՀ դասախոսներ և ուսանողներ:

Նարեկագիտության մեջ ունեցած մեծ ավանդի համար՝ Վ. Հակոբյանի կողմից «Նարեկացի» մեդալով է պարգևատրվել ԳՆՀ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Լալայանը:

Մեր թղթակցի հարցմանն ի պատասխան՝ Վ. Լալայանն ասել է, որ կողմ է ոչ թե երկրային, այլ երկնային մեդալների: «Մենք միշտ պետք է սպասենք Աստծո պարգևատրությանը և մեր ոգևորությունն ու ուրախությունը ստորադասենք երկնքից: Կառավարման համակարգում այն տրամաբանությունն է, որ լավագույններին պետք է պարգևատրել: Կարծում եմ այս մեդալին արժանի են հայ մշակույթի նախանձախնդիր նվիրյալները: Մենք պետք է ամեն կերպ զերծ պահենք մեր խոսքը օտար բառերից և այնպիսի հաղորդակցության մեջ լինենք մեր մշակույթի հետ, որ մեր հոգին չգրավվի: Խոսել մաքուր հայերենով, նշանակում է թոթափած լինել օտարի լուծը»,-մասնավորապես ասել է նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search