Ղազախստանի հյուսիս-արևմուտքում՝ Ռուսաստանի սահմանի մոտ գտնվող Խրոմտաու քաղաքում, փոխհրաձգություն է եղել, որի մասնակիցներին ոստիկանությունն արդեն հայտնաբերել է։
Ղազախստանում դարձյալ փոխհրաձգություն է եղել․ կան տուժածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հրաձիգները եղել են ռուսական համարանիշով մեքենայով։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ռուսական մամուլը։
Փոխհրաձգության ժամանակ 5 մարդ ստացել է հրազենային վիրավորում։ Երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո արդեն այսօր առավոտյան ոստիկանությունը բաժին է տարել կասկածյալներին, որոնք ինքնախոստովանական ցուցմունք են տվել։ 3 կասկածյալները եղել են ռուսական գրանցում ունեցող մեքենայով, իրենց մոտ ունեցել են կարճեցված փողով 2 հրացան։
Ոստիկանությունում քրեական գրոծը հարուցվել է մահափորձի մեղադրանքով։
Նշենք, որ օրեր առաջ էլ զանգվածային փոխհրաձգություններ ու անկարգություններ են եղել երկրի հարավում։