Artsakhpress

Քաղաքական

Պետական համակարգում ամենամեծ խնդիրը կարողությունների պակասն է. Արցախի ՄԻՊ-ը՝ գալիք ընտրությունների մասին

«Առաջին լրատվական»-ը շարունակում է իր աշխատանքը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից և զրույց է ունեցել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Պետական համակարգում ամենամեծ խնդիրը կարողությունների պակասն է. Արցախի ՄԻՊ-ը՝ գալիք ընտրությունների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ընտրությունների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու մեխանիզմները և Պաշտպանի գործառույթները ամբողջությամբ նույնն են, ինչ ոչ ընտրական գործընթացների ժամանակ: Այսինքն՝ ընտրական իրավունքի հարցերով ՄԻՊ-ին կարող են դիմել մեր թեժ գծի համարով, էլփոստով, կայքով, գրասենյակ այցելելով: Նաև՝ եթե լուրջ ահազանգ նկատենք ԶԼՄ-ներով, սոցցանցերում, փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակներում արձագանքել: Բայց այստեղ շատ կարևոր է, որ պետական մարմինների կողմից կամ նրանց անգործության հետևանքով խախտումներ տեղի ունենան, այսինքն՝ եթե երկու մրցակիցների միջև որևէ խնդիր է առաջանում, դա այնքան էլ ՄԻՊ-ի լիազորությունների մեջ չի մտնում, բայց եթե այդ խնդրով պետք է որևէ պետական մարմին զբաղվի, բայց չի զբաղվել, արդեն անմիջականորեն առնչվում է ՄԻՊ-ին»,- անդրադառնալով Արցախում տեղի ունենալիք համապետական ընտրություններին՝ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ արցախցիները ընտրական գործընթացների ժամանակ շատ քիչ են դիմել և դիմում Մարդու իրավունքների պաշտպանին. «Միգուցե նաև սովոր չեն, որ ՄԻՊ-ը կարող է նաև այդ հարցերով զբաղվել: Դիմումները եղել են հիմնականում խորհրդատվական բնույթի: Տարեցտարի նրանց վստահությունն աճում է Պաշտպանի հանդեպ, և աճում է նաև մարդկանց իրազեկվածությունը, թե Պաշտպանն ինչ գործառույթներ ունի և ինչ հարցերում կարող է աջակցել»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search