Artsakhpress

Քաղաքական

Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց

Փետրվարի 22-ին Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Վիեննայում տեղի ունեցավ քայլերթ և ցույց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը:

Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց

Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ցույցը մեկնարկեց Վիեննայի «Հոֆբուրգ» կայսերական պալատի մոտ՝ մասնակիցների կողմից գերմաներեն և անգլերեն լեզուներով Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող հայտարարություններով: Այնուհետև Հայաստանի, Արցախի և Ավստրիայի դրոշներով և Ադրբեջանին դատապարտող պաստառներով ցուցարարները շարժվեցին դեպի Վիեննայի կենտրոնում գտնվող Սուրբ Ստեֆանի (Stephansplatz) հրապարակ:

Ցուցարարները պաստառներ էին բարձրացրել` «Մենք արդարություն ենք պահանջում Բաքվի և Սումգայիթի ջարդերի զոհերի համար», «Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ անպատիժ հանցագործություն», «Ադրբեջանը մեղավոր է էթնիկական զտումների համար» և այլ կոչերով:

Բազմաքանակ անցորդներին, զբոսաշրջիկներին բաժանվեցին թռուցիկներ, գրքեր և տեսաերիզներ Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search