Artsakhpress

Միջազգային

Հայուհին, որը դարձել է Ռուսաստանի ամենաուժեղ կինը, մարզվել սկսել է 27 տարեկանում

ՌԴ Օմսկ քաղաքում բնակվող Լեյլա Ամիրբեկյանը, որը զբաղվում է ուժային էքստրիմով, համարվում է Ռուսաստանի ամենաուժեղ կանանցից մեկն այդ մարզաձևում:

Հայուհին, որը դարձել է Ռուսաստանի ամենաուժեղ կինը, մարզվել սկսել է 27 տարեկանում

Հայուհին, որը դարձել է Ռուսաստանի ամենաուժեղ կինը, մարզվել սկսել է 27 տարեկանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է usarminfo-ն, ըստ որի Լեյլան, ով ծնվել է հայկական ընտանիքում Թբիլիսիում, ապա տեղափոխվել Կրասնոդարի երկրամաս, ապա՝ Օմսկ, սպորտով զբաղվել որոշել է 27 տարեկանում՝ կազմվածքը կարգի բերելու համար: Նա մարզվել է մարզասահում, որտեղ ծանոթացել է ճանաչում ձեռք բերած մարզիկ, աշխարհի ամենուժեղ մարդկանցից մեկի՝ Միխայիլ Շիվլյակովի հետ: Վերջինս սկսել է մարզել աղջկան:
Լեյլան հաջողացրել է հայրիկից թույլտվություն ստանալ ծանրամարտով զբաղվելու համար, թեև ծնողներն այնքան էլ կողմ չէին դրան: «Ծնողներս միշտ փորձել են իմ մեջ դաստիարակել հայ տնտեսուհու, սակայն իմ մեջ արթնանում էր սպորտին ձգտող չարաճճի աղջիկը»,- իր մասին պատմում է Ամիրբեկյանը:
Այդպիսով, նա սկսել է զբաղվել ուժային էքստրիմով, որում մարզվում են մեծ և ծանր առարկաներ բարձրացնելով:
2017-ին Լեյլան, կրելով «Ռուսաստանի ամենաուժեղ կինը» տիտղոսը, մասնակցել է «Я могу!» հեռուստաշոուին, որի ժամանակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 8 երեխաներով նստարանը ուսերին դրած տեղափոխելով 5 մետր: Բեռի ընդհանուր զանգվածը կազմել է մոտ 300 կգ:  
2019-ին հայուհին դարձել է Առնոլդ Շվարցենեգերի Arnold Classic Europe մրցաշարի հաղթող, որն անցկացվել է Բարսելոնայում:
Լեյլան խոստովանել է, որ երբեք Հայաստանում չի եղել և կցանկանար ժամանել Հայաստան: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search